13:53  ,  23 հունիսի, 2023

Մյունխենի «Բավարիայի» նորեկը

Մյունխենի «Բավարիան» ներկայացրեց թիմի նորեկ, 29-ամյա պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուին։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Ռաֆայել Գերեյրուի նախորդ ակումբը Դորտմունդի «Բորուսիան», որի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Բավարիային»։

Ռաֆայել Գերեյրուն 2016-ին ֆրանսիական «Լորիանից» էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում մասնակցել է 224 հանդիպման, խփել 40 գոլ, կատարել 50 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում