13:14  ,  12 հունիսի, 2023

Արման Մրտեյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող բազկամարտի Եվրոպայում առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն, 17-ամյա Արման Մրտեյանը։

60 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Մրտեյանը դարձավ Եվրոպայի 5-ակի չեմպիոն։

Նա նվաճել է իր տարիքային խմբի ոսկե մեդալները, նաև նույն քաշային կարգի մեծահասակների ոսկե մեդալները՝ աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում։

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 31 երկրի 900 մարզիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում