01:44  ,  15 ապրիլի, 2023

Հովհաննես Բաչկովի 5-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) 5-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում։

Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցեց վենեսուելացի Խոսե Մունյոսի հետ եւ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց նրան։

Բաչկովը 5-րդ մենամարտն էր անցկացնում պրոֆեսիոնալ ռինգում։

Եվրոպայի եռակի չեմպիոնը մայիսին Տաշքենդում Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի առաջնությանը (IBA):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում