11:54  ,  14 ապրիլի, 2023

Ուկրաինացի մարզիկներին արգելվել է մասնակցել մրցումների Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների հետ

Ուկրաինայի Սպորտի նախարարության հրամանագրի համաձայն՝ այդ երկրի պաշտոնական մարզական պատվիրակություններին արգելվել է մասնակցել օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի մրցումների, որոնց ներկայացված կլինեն նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները, հաղորդում է championat.com-ը։

Հրամանագիրը խախտող մարզիկներն ու պատվիրակությունները կզրկվեն Ուկրաինայի ազգային կարգավիճակից եւ չեն համարվի այդ երկրի ներկայացուցիչներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում