20:32  ,  18 փետրվարի, 2023

«Բավարիան» պարտություն կրեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Մյոնխեգլադբախի «Բորուսիային», որը առավելության հասավ 3:2 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին «Բավարիան» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց ֆրանսիացի պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոն։

«Բորուսիային» հաղթանակ բերեցին գերմանացի կիսապաշտպաններ Լարս Շտինդլի եւ Յոնաս Հոֆմանի եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի գոլերը։

«Բավարիան» ընթացիկ առաջնությունում կրեց երկրորդ պարտությունը եւ 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ունիոն Բեռլինը» 42 միավորով երկրորդն է։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 8-րդն է՝ 29 միավոր։

«Ֆրայբուրգը» 2:0 հաշվով պարտության մատնեց «Բոխումին» եւ 40 միավորով չորրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա»՝ 3:2 (տեսանյութ)

Լարս Շտինդլ, 13, Յոնաս Հոֆման, 55, Մարկուս Տյուրամ, 84 - Էրիկ Շուպո-Մոտինգ, 35, Մատիս Տել, 90+3

Հեռացում՝ Դեոտշանկյուլ Ուպամեկանո («Բավարիա»), 8

«Բոխում» - «Ֆրայբուրգ»՝  0:2 (տեսանյութ)

Միխայել Գրեգորիչ, 39, Լուկաս Հյոլեր, 51

Հեռացում՝ Էնթոնի Լոսիյա («Բոխում»), 64

«Վոլֆսբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:3

Էմիլ Ֆորսբերգ, 14, Կոնրադ Լայմեր, 85, Դոմինիկ Սոբոսլաի, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով