11:37  ,  14 փետրվարի, 2023

Թուրքիայի հավաքականի ավագին 5-ամյա որդու հետ մահացած են գտել փլատակների տակ

Հանդբոլի տղամարդկանց Թուրքիայի հավաքականի ավագ Ջեմալ Կյուտյային 5-ամյա որդու հետ Մարաշում մահացած են գտել փլատակների տակ, հաղորդում է Թուրքիայի հանդբոլի ֆեդերացիայի կայքը։

Մարզիկի հղի կնոջը եւ նրա մորը դեռ չեն գտել նույն շենքի փլատակներում։

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով «Կահրամանմարաշսպոր» թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները մնացել էին հյուրանոցի փլատակների տակ։

«Կահրամանմարաշսպորը» հանդես է գալիս թուրքական չորրորդ լիգայում։

Թուրքիայում բոլոր մարզական միջոցառումները դադարեցվել են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում