Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
Արքայական թիմը հյուրընկալվեց «Կասերենյոյին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ 69-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
1/8 եզրափակիչի ուղեգրեր են նվաճել նաեւ «Էսպանյոլը», «Սեուտան», «Խիխոնը», «Լեւանտեն», «Վալենսիան» ու «Վիլյառեալը»։ Վերջին հանդիպումները տեղի կունենան հունվարի 4-5-ին։
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Կասերենյո» - «Ռեալ»՝ 0:1 (տեսանյութ)
Ռոդրիգո, 69
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում