«Վալենսիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Բիլբաոյի «Աթլետիկի» հետ պատասխան խաղում «Վալենսիան» առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 43-րդ րոպեին խփեց պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Գեդեշը։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Բետիսն» ու «Ռայո Վալյեկանոն», որոնց առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Բետիսը»։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 3-ին։
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Վալենսիա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)
Գոնսալու Գեդեշ, 43
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում