22:50  ,  18 մարտի, 2012

«Շալկեն» ու «Հանովերը» չորսական գոլ խփեցին

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում մարտի 18-ին կայացան 26-րդ տուրի երկու հանդիպումներ:

Գելզենկիրխենի «Շալկեն» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ վերջին տեղում գտնվող «Կայզերսլաուտերնի» նկատմամբ:

Հյուրերից աչքի ընկան Լյուիս Հոլթբին, Կլաս Յան Հունտելարը, Ռաուլ Գոնսալեսն ու Ջեֆերսոն Ֆարֆանը: Դաշտի տերերի գոլը խաղի երրորդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Ռոդնեյը:

«Հանովերը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց «Քյոլնին»: «Հանովերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Մամ Դիուֆը: Մեկական անգամ աչքի ընկան Լարս Շտինդիլն ու Յան Շլաուդրաֆը: Հյուրերի հեղինակության գնդակը խփեց գերմանացի պաշտպան Քեւին Պեցոնին:

«Շալկեն» 50 միավորով չորրորդ տեղում է: «Հանովերը» 7-րդն է՝ 38 միավոր:

Գերմանիայի առաջնություն. 26-րդ տուր

«Կայզերսլաուտերն» - «Շալկե»՝ 1:4

Ռոդնեյ, 3 – Հոլթբի, 39, Հունտելար, 45, Ռաուլ, 51, Ֆարֆան, 81

«Հանովեր» - «Քյոլն»՝ 4:1

Շտինդիլ, 19, Շլաուդրաֆ, 61 (11մ.), Դիուֆ, 67, 83, – Պեցոնի, 43 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում