19:38  ,  18 մարտի, 2012

«Լոկոմոտիվը» շրջանցեց «Դինամոյին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 35-րդ տուրում A խմբում ընդգրկված Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիին»։

Դաշտի տերերի հաղթական գնդակը խաղի 73-րդ րոպեին խփեց Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը։

Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվը» վաստակեց 60 միավոր եւ, շրջանցելով Մոսկվայի «Սպարտակին» ու «Դինամոյին», բարձրացավ երրորդ տեղ։

Ռուսաստանի առաջնություն. 35-րդ տուր

A խումբ

«Լոկոմոտիվ» - «Անժի»՝ 1։0

Գլուիշակով, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում