19:21  ,  18 մարտի, 2012

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։5

Անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Վուլվերհեմփթոնի» դարպասը։

Դուբլի հեղինակ դարձավ Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավիեր Հերնանդեսը։ Մեկական գոլ խփեցին հյուսիսիռլանդացի պաշտպան Ջոն Էվանսը, Էկվադորցի կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան եւ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը։

Ալեքս Ֆերգյուսոնի թիմը 70 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 66 միավոր։

Անգլիայի առաջնություն. 29-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։5

Էվանս, 21, Վալենսիա, 43, Ուելբեկ, 45, Հերնանդես, 56, 61

Հեռացում՝ Զուբար, 39 («Վուլվերհեփթոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում