16:47  ,  18 մարտի, 2012

«Շիրակը» պարտվեց «Միկային»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Երեւանի «Միկան» նվազագույն հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»։ Հանդիպումը կայացավ «Շիրակի» դաշտում։

Խաղի 65-րդ րոպեին «Միկայի» երիտասարդ կիսապաշտպան Արեգ Ազատյանը, օգտվելով «Շիրակի» պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից, խփեց հանդիպման միակ գնդակը։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին «Միկա» ստադիոնում։

Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Շիրակ» - «Միկա»՝ 0։1

Ազատյան, 65

Լուսանկարը՝ «Շիրակի» պաշտոնական կայքի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով