01:59  ,  18 մարտի, 2012

«Բոլթոնի» խաղացողը գիտակցության է եկել

Անգլիական «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբայի առաղջական վիճակը կայուն է: 23-ամյա ֆուտբոլիստը գիտակցության է եկել: Նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, հաղորդում է Sky Sports-ը:

Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Տոտենհեմ» - «Բոլթոն» հանդիպումն 41-րդ րոպեին «Բոլթոնի» խաղացող Ֆաբրիս Մուամբան, կորցնելով գիտակցությունը, ընկել էր խոտածածկին: Մոտ 10 րոպե բժիշկները փորձել էին ուշքի բերել ֆուտբոլիստին, սակայն ապարդյուն:

Հանդիպման գլխավոր մրցավար Հովարդ Վեբը որոշել էր դադարեցնել հանդիպումը: Ֆուտբոլիստն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով