01:38  ,  18 մարտի, 2012

«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 0:5

Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային» A Սերիայի 28-րդ տուրում:

«Ծեր Սինյորայի» կազմում մեկական գոլ հեղինակեցին Միրկո Վուչինիչը, Արտուրո Վիդալը, Կլաուդիո Մարկիզիոն, Անդրեա Պիրլոն ու իտալացի պաշտպան Սիմոնե Պադոինը: Խաղի 21-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ֆիորենտինայի» հարձակվող Ալեսիո Չերչին:

«Յուվենտուսը» 56 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Միլանն» ունի 60 միավոր:

Իտալիայի առաջնություն. 28-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Յուվենտուս» ՝ 0:5

Վուչինիչ, 15, Վիդալ, 28, Մարկիսիո, 55, Պիրլո, 67, Պադոին, 72

Հեռացում՝ Չերչի, 21 («Ֆիորենտինա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում