00:58  ,  18 մարտի, 2012

Վեց ազգերի գավաթ. Ուելսը նվաճեց «Մեծ Սաղավարտը»

Ռեգբիի Վեց ազգերի գավաթի խաղարկության վերջին տուրում Ուելսի հավաքականը սեփական խաղադաշտում հաղթեց Ֆրանսիայի թիմին՝ 16:9:

Պարտության մատնելով բոլոր հինգ մրցակիցներին՝ Ուելսի հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող՝ նվաճելով «Մեծ Սաղավարտը»:

Վերջին տուրում Անգլիայի հավաքականը հաղթեց Իռլանդիային եւ, շրջանցելով վերջինիս, գրավեց երկրորդ տեղը:

Իտալիան սեփական դաշտում առավելության հասավ Շոտլանդիայի նկատմամբ: Իտալացիները զբաղեցրին 5-րդ տեղը, իսկ շոտլանդացիենրը, պարտվելով բոլոր խաղերում, մնացին վերջին տեղում:

Վեց ագերի գավաթ. 5-րդ տուր

Իտալիա – Շոտլանդիա՝ 13:6

Ուելս – Ֆրանսիա՝ 16:9

Անգլիա – Իռլանդիա՝ 30:9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով