10:52  ,  18 սեպտեմբերի, 2012

Հայաստանը նահանջել է 7 աստիճան

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության համաշխարհային խմբի կիսաեզրափակիչից հետո հրապարակվել է թիմերի համաշխարհային դասակարգման աղյուսակի նոր վարկածը։ Առաջին տեղը պահպանել է Իսպանիայի հավաքականը, որը դուրս է եկել եզրափակիչ։ Երկրորդ տեղ է բարձրացել Չեխիայի հավաքականը, որը նույնպես կխաղա եզրափակիչում։ Տասնյակում են նաեւ Արգենտինան, Սերբիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Խորվաթիան, Ղազախստանը, Ավստրիան եւ Իսրայելը։

Հայաստանի հավաքականը նահանջել է 7 աստիճան եւ զբաղեցնում է 89-րդ տեղը։ Աղյուսակում ընդգրկված է 130 երկիր։

Դեւիսի գավաթի խաղարկությունը տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնությունն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով