21:12  ,  14 սեպտեմբերի, 2012

Ֆերգյուսոնը կոչ է արել վերջ տալ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Լիվերպուլի» թշնամությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կոչ է արել վերջ տալ «Յունայթեդի» եւ «Լիվերպուլի» միջեւ թշնամությանը: Երկու ակումբները հայտնի են ոչ միայն իրենց պատմությամբ, այլ նաեւ միմյանց հանդեպ անհանդուրժող վերաբերմունքով:

Շոտլանդացի մասնագետը կարծում է, որ ակումբները եւ նրանց երկրպագուները պետք է ավելի հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ:

««Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Լիվերպուլը» մեծ ակումբներ են, հարուստ անցյալով: Մենք պետք է հասկանանք միմյանց խնդիրները: Ժամանակն է մոռանալ անցյալի տարաձայնությունները եւ սկսել նոր էջ մեր հարաբերություններում»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է Dailymail-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում