23:16  ,  14 սեպտեմբերի, 2012

Դե լա Հոյան ալկոհոլ է օգտագործել Պակյաոյի հետ մենամարտից առաջ

Վեց քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար դե լա Հոյան խոստովանել է, որ 2008-ին՝ յոթ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոյի դեմ մենամարտից առաջ չարաշահել է ալկոհոլ:

«Ես ալկոհոլ էի օգտագործում մարզումների ժամանակ: Պակյաոյի հետ մենամարտից մեկ շաբաթ առաջ օգտագործել էի չափից շատ գինի եւ գարեջուր, որովհետեւ վստահ էի, որ կհաղթեի Մենիին իմ հասակի, քաշի եւ ուժի շնորհիվ»,- Օսկար դե լա Հոյայի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ներկայումս բռնցքամարտիկը ղեկավարում է Golden Boy Promotions ընկերությունը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում