21:31  ,  14 սեպտեմբերի, 2012

Ուիլյամս քույրերը դժգոհ են իրենց մասին պատմող ֆիլմից

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում տեղի է ունեցել Վենուս եւ Սերենա Ուիլյամս քույրերի մասին պատմող վավերագրական կինոնկարի պրեմիերան։ Մոտ մեկ տարի տեւած նկարահանումների ընթացքում ամերիկացի թենիսիստները ֆիլմի հեղինակներին՝ Մայքեն Բայրդին եւ Միշել Մեյջորին, թույլ են տվել նկարահանումներ կատարել իրենց տներում, հյուրանոցային համարներում, նույնիսկ, հիվանդասենյակներում։ 99 րոպե տեւողությամբ կինոնկարը պատմում է Ուիլյամսների մարզական եւ առօրյա կյանքի մասին, հաղորդում է Los Angeles Times-ը։

Սակայն անցած ամիս ֆիլմը դիտելուց հետո թենիսիստները դժգոհ են մնացել եւ հրաժարվել են ներկա լինել պրեմիերային։ Նրանք, հատկապես, դժգոհ են մնացել, թե ինչպես են հեղինակները ներկայացրել իրենց հորը՝ Ռիչարդին։ Հետագայում կատարած փոփոխությունները չեն գոհացրել քույրերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում