20:11  ,  14 սեպտեմբերի, 2012

Էմանուել Էմենիկե. Ես չեմ վախենում «Բարսելոնայից»

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Էմանուել Էմենիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բարսելոնայի» դեմ խաղի մասին:

«Ես վախի զգացում չունեմ «Բարսելոնայից»: «Սպարտակը» կարող է հաղթել յուրաքանչյուր ակումբի: Մենք հարգում ենք կատալոնացիներին, բայց չենք վախենում նրանցից: Մենք ֆավորիտ չենք, բայց կարող ենք պատմություն կերտել:

«Սպարտակը» ունի շատ ուժեղ խաղաքարտ: Դա մեր մարզիչն է: Նա խնդիրներ է ստեղծել «Բարսելոնայի» համար եւ կարող է նորից ստեղծել»,- Էմենիկեի խոսքը մեջբերում է Vanguard-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բարսելոնա» - «Սպարտակ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում