19:29  ,  14 սեպտեմբերի, 2012

Սերենա Ուիլյամսը սիրավեպ է սկսել իր մարզիչի հետ

Աշխարհի չորրորդ ռակետ ամերիկացի Սերենա Ուիլյամսը վերջերս հիանալի մարզավիճակում է գտնվում եւ հաղթում է խոշոր մրցաշարերում: Հնարավոր է՝ այդ հաջողությունների վրա ազդեցություն ունեն նրա անձնական կյանքի իրադարձությունները: Սերենան իր ուշադրությունն ամռանը սեւեռել էր նոր մարզչի՝ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի վրա: Սերենան հաղթել է Ուիմբլդոնում, Լոնդոնի Օլիմպիական խաղերում եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

Պարզվել է, որ մարզչի եւ մարզուհւ միջեւ սիրավեպ է սկսվել, որը շուտով ավարտվել է, որովհետեւ այս անգամ Սերենայի ընտրությունը կանգ է առել Ֆրանսիայի թենիսի ակադեմիայի նախագահ Պատրիկ Միրաթոգլուի վրա, հայտնում է inquisitr.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում