18:51  ,  14 սեպտեմբերի, 2012

«Բենֆիկայի» պաշտպանը որակազրկվել է մրցավարին հարվածելու համար

«Բենֆիկայի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Լուիզաոն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է երկու ամսով: Ֆուտբոլիստը գերմանական «Ֆորտունայի» դեմ ընկերական խաղի ժամանակ հարվածել էր հանդիպման մրցավարին:

«Բենֆիկան» բողոքարկել է որոշումը՝ պնդելով, որ բախումը կանխամտածված չի եղել: Սակայն ֆեդերացիան այլ կերպ է որոշել: Լուիզաոն նաեւ տուգանվել է 2550 եվրոյով, հաղորդում է sfgate.com-ը:

Ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի՝ «Բարսելոնայի», «Սելթիկի» եւ «Սպարտակի» դեմ խաղերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում