16:59  ,  14 սեպտեմբերի, 2012

Եվրոպայի երիտասարդական առաջնության փլեյ-օֆֆի վիճակահանությունը

Սեպտեմբերի 14-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է 2013-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:

Խմբային փուլը հաղթահարած 14 հավաքականներ բաժանվել են յոթ զույգերի: Զույգերի հաղթողները կնվաճեն Եվրոպայի առաջնության ուղեգիր: Ութերորդ մասնակիցը կլինի Իսրայելի հավաքականը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը

Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 12-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 5-ից 18-ը:

Փլեյ-օֆֆ փուլում կմրցեն հետեւյալ զույգերը.

Իսպանիա – Դանիա

Իտալիա – Շվեդիա

Չեխիա – Ռուսաստան

Սլովակիա – Հոլանդիա

Գերմանիա – Շվեյցարիա

Անգլիա – Սերբիա

Ֆրանսիա - Նորվեգիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում