15:34  ,  14 սեպտեմբերի, 2012

Սամբրանո. Մեսին ու Իգուաինն իրենց պահում էին փոքր աղջիկների նման

Մեսին ու Իգուաինը իրենց պահում էին փոքր աղջիկների նման, 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Արգենտինա – Պերու խաղից (1։1) հետո հայտարարել է Պերուի թիմի կիսապաշտպան Կարլոս Սամբրանոն։

«Մեսին ու Իգուաինը իրենց պահում էին փոքր աղջիկների նման։ Նրանք ամբողջ հանդիպման ընթացքում ինչ-որ բանից դժգոհ էին։ Մեսին երեւի վախեցավ, որովհետեւ այդպես էլ ոչինչ չկարողացավ անել։

Իգուաինը փորձում էր սադրել ինձ, բայց ես պարզապես ուշադրություն չդարձրեցի։

Արգենտինացիները հիասթափված էին։ Նրանք ոչինչ չկարողացան անել։ Նրանք որոշեցին անպատվել ինձ։ Կարծում են, թե իրենք անձեռմխելի են, բայց դա այդպես չէ։ Ֆուտբոլը տղամարդկանց խաղ է»,- Սամբրանոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով