14:48  ,  14 սեպտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Իտալիայի հետ հանդիպումը մեծ մարտահրավեր է

Իտալիայի հետ հանդիպումը մեծ մարտահրավեր է լինելու մեզ համար, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը։

«Հայաստանում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրություն միշտ եղել է, բայց եղել են փուլեր, երբ ոչ ոք չի հավատացել հավաքականի հաջողությանը։ Այժմ մարդիկ հավատում են եւ մեծ հույսեր են կապում։ Իտալիայի հետ խաղում կձգտենք անել ամեն ինչ, որպեսզի ոչ միայն խնդիրներ ստեղծենք մրցակցի համար, այլ նաեւ հաղթենք։ Մենք խաղալու ենք տանը, մեր երկրպագուների առջեւ։ Պետք է անենք հնարավոր ամեն ինչ։

Եվրո-2012-ում իտալացիները հենց սկզբից ցուցադրեցին դիտարժան ֆուտբոլ։ Իտալացիներն արժանի էին եզրափակիչին։ Չնայած 0։4 հաշվով պարտությանը, նրանք արժանի մրցակից էին։

Իտալիայի հետ ընտրական հանդիպումը մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու։ Մենք լավ հանդիպում ենք սպասում։ Մենք խաղում ենք մեր երկրի համար եւ կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք»,- Մխիթարյանի խոսքն է փոխանցում «Շախտյորի» կայքը։

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայասատան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով