13:54  ,  14 սեպտեմբերի, 2012

Հովարդը բաց կթողնի մարզումային փուլը

«Լոս Անջելես Լեյքերսի» նորեկ Դուայթ Հովարդը բաց կթողնի մարզումային ճամբարը։
Մրցաշրջանի առաջին հանդիպումը «Լեյքերսը» կանցկացնի հոկտեմբերի 7-ին «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» հետ։

«Տեսնենք, թե ինչ կասեն բժիշկները։ Ես պատրաստ եմ խաղալ, բայց բժիշկները խորհուրդ են տալիս չարագացնել իրադարձությունները։ Կենտրոնականի համար մեջքի վնասվածքը լուրջ բան է։ Մրցաշրջանի մեկնարկին դեռ ժամանակ կա։ Եվ ես կօգտագործեմ ժամանակը 100 տոկոս պատրաստ լինելու համար»,- Հովարդի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Լեյքերսը» գնեց նաեւ Սթիվ Նեշին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով