11:34  ,  14 սեպտեմբերի, 2012

Ալեսանդրո դել Պյերոն կնշի նորամուտը

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պյերոն սեպտեմբերի 22-ին նորամուտը կնշի Ավստրալիայի առաջնությունում հանդես եկող «Սիդնեյ» ակումբում։ Այդ օրը թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի «Նյուքասլի» հետ։

Իտալացի ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա սեպտեմբերի 16-ին, հաղորդում է Sydney Morning Herald-ը։

Դել Պյերոյի առաջին պաշտոնական հանդիպումը «Սիդնեյի» կազմում կլինի հոկտեմբերի 6-ին։ Ավստրալիայի առաջնությունում թիմը կմրցի «Վելինգտոնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում