08:32  ,  14 սեպտեմբերի, 2012

Պելեն կարժանանա Golden foot մրցանակին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարժանանա Golden foot մրցանակին: 71-ամյա բրազիլացուն պատվավոր մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 17-ին Մոնակոյում, գրում է Lancenet-ը:

Պելեն կդառնա չորրորդ բրազիլացի ֆուտբոլիստը, ով կստանա այս մրցանակը: Նախկինում նման պատվի արժանացել էին նաեւ Ռոնալդոն (2006), Ռոբերտո Կարլոսը (2008) եւ Ռոնալդինյոն (2009):

Golden foot մրցանակը հանձնվում է յուրաքանչյուր տարի: Համացանցում անցկացված քվերարկության արդյունքում 10 մասնակիցներից հաղթում է մեկը: Հավակնորդների թվում կարող են լինել 29 տարեկանից բարձր ֆուտբոլիստներ:

Նախորդ տարի Golden foot մրցանակը բաժին էր հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում