21:10  ,  23 հուլիսի, 2020

Ռուսական Պրեմյեր լիգան հաստատել է հաջորդ մրցաշրջանի մասնակից թիմերի կազմը

Ռուսական ֆուտբոլային Պրեմյեր լիգան հաստատել է հաջորդ մրցաշրջանի մասնակից թիմերի կազմը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Մասնակիցների քանակի ավելացում տեղի չունեցավ։ Օրակարգում էր թիմերի քանակը 16-ից դարձնել 18։

Ավարտված առաջնությունում 15-րդ եւ 16-րդ տեղերը գրաված «Կռիլյա Սովետովն» ու «Օրենբուրգը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգան առաջին դիվիզիոնում՝ Ֆուտբոլի ազգային լիգայում։

Պրեմյեր լիգայում կխաղան առաջին դիվիզիոնի հաղթող «Ռոտորը» եւ երկրորդ տեղը գրաված «Խիմկին»։

Նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում