Ստամբուլում կայացած 2012թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայում Ռուսաստանի պատվիրակությունն արժանացավ Գապրինդաշվիլիի գավաթին: Այս մրցանակը շնրոհվում է կանանց եւ տղամարդկանց թիմերի ընդհանուր միավորների գումարով լավագույն արդյունք ցուցադրած երկրի պատվիրակությանը:
Հիշեցնենք, որ տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը 19 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ռուսների կանանց թիմը 19 միավորով դարձավ օլիմպիական չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում