15:30  ,  15 մարտի, 2012

Երկրաշարժը չխանգարեց ճապոնացիներին Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել

Ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականը, 2։0 հաշվով հաղթելով Բահրեյնի թիմին, 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերեց։

Ճապոնիայի մայրաքաղաքում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսի ժամանակ Տոկիոյում 6.1 բալանոց երկրաշարժ ե տեղի ունեցել, սակայն ոչ ոքի չի տուժել եւ հանդիպումը շարունակվել է, գրում է Newsru.com-ը։

Այս հաղթանակից հետո Ճապոնիայի հավաքականը հավաքեց 15 միավոր եւ ընտրական խմբում գրավեց առաջին տեղը։

Ասիական մայրցամաքին հատկացված մյուս ուղեգիրը նվաճել է Հարավային Կորեայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում