Մադրիդի «Ռեալի» 21-ամյա հարձակվող Լուկա Յովիչը մոտ է Արքայական ակումբից հեռանալուն, տեղեկացնում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալը» ցանկանում է վարձակալության հանձնել Յովիչին, որպեսզի սերբ հարձակվողը բավարար խաղաժամանակ ստանա և 1 տարի անց վերադառնա «Ռեալ»:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» Յովիչի տեղափոխության դիմաց «Այնտրախտին» վճարել է 60 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում