Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ես զրուցել եմ Էրիկսենի հետ և գնահատում եմ նրա անկեղծությունը: Մեր խոսակցության մանրամասները չեմ ցանկանում ներկայացնել: Ես գիտեմ, որ Էրիկսենը վստահում է ինձ:
Էրիկսենը «Տոտենհեմի» ֆուտբոլիստ է, և ես վստահ եմ, որ նա իր ուժերի առավելագույն չափով ամեն ինչ կանի ակումբին օգտակար լինելու համար»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է A Bola-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժոզե Մոուրինյոյին չի հաջողվել համոզել Էրիկսենին նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ:
Դանիացի կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում