Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Միլանի «Ինտերում»:
33-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում «Ինտերի» ղեկավարության հետ և մոտ է միլանյան ակումբի հետ համաձայնության գալուն:
Ժիրուն «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից: Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում