21:43  ,  26 ապրիլի, 2024

Լուկաս Սելարայանի գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 29-րդ տուրում «Ալ Ֆատեհը» հյուրընկալվեց «Ալ Հիլյալին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

Հյուրերի միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը (տեսանյութ), որը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկավ 6-րդ անգամ։

«Ալ Հիլյալը» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ալ Ֆատեհը» 7-րդն է՝ 40 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում