Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշն ամռանը կարող է լքել «Բարսելոնան», հաղորդում է Cadena SER-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։
Կատալոնական ակումբը չի կարողանա ձեռք բերել Ժոաու Ֆելիշի տրանսֆերային իրավունքը, քանի որ ունի ֆինանսական խնդիրներ եւ պատրաստ չէ 60-70 միլիոն եվրո վճարել։
Ժոաու Ֆելիշը ցանկանում է կարիերան շարունակել Չավիի գլխավորած թիմում։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ժոաու Ֆելիշը խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում