12:48  ,  7 մայիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է ակումբային հակառեկորդ

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում «Քրիսթալ Փելասին» 0:4 հաշվով պարտվելու հետեւանքով «Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է ակումբային հակառեկորդ, հաղորդում է Opta-ն։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում բաց է թողել 81 գոլ (55 գոլ՝ Պրեմիեր լիգայում, 8 գոլ՝ Անգլիայի գավաթում,  3 գոլ՝ Անգլիական լիգայի գավաթում, 15 գոլ՝ Չեմպիոնների լիգայում)։

1976/1977 թվականների մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդը» ավարտել էր 81 բաց թողած գոլով։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ ունի չորս հանդիպում։ Պրեմիեր լիգայում խաղալու է «Արսենալի», «Նյուքասլ Յունայթեդի» եւ «Բրայթոնի» դեմ։ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում