21:02  ,  26 ապրիլի, 2024

«Արարատն» ու «Վանը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրի մեկնարկային խաղում Երեւանի «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վանի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը։ 66-րդ րոպեին «Արարատի» կամերունցի կիսապաշտպան Հաջի Մուստաֆան վերականգնեց հավասարությունը։

«Արարատը» 38 միավորով 6-րդն է, «Վանը» վաստակել է 27 միավոր եւ 8-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 31-րդ տուր

«Արարատ» - «Վան»՝ 1:1

Հաջի Մուստաֆա, 66 - Բենիկ Հովհաննիսյան, 50

Ապրիլի 27

«Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»՝ 16:00

«Շիրակ» - «Նոա»՝ 19:00

Ապրիլի 28

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 14:00

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 16:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս