20:43  ,  26 ապրիլի, 2024

NEWS.am Sport-ը՝ Ռիմինիից․ Հայկական մարզական կրքեր Ֆելինիի քաղաքում (տեսանյութ)

Իտալիայի Ռիմինի քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն առաջնությունը լուսաբանում է մրցավայրից եւ ներկայացնում է #TripVlog-ի երկրորդ թողարկումը, որը նվիրված է Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլին։

Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա նժույգ թափեր վարժության եզրափակիչում:

Այս վարժության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանն ու աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը ամենաբարձր միավորներով դուրս եկան եզրափակիչ:

Համլետ Մանուկյանը վաստակեց 14.433 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.233 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է 10-րդ տեղը։

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով