Իտալիայի Ռիմինի քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն առաջնությունը լուսաբանում է մրցավայրից եւ ներկայացնում է #TripVlog-ի երկրորդ թողարկումը, որը նվիրված է Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլին։
Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա նժույգ թափեր վարժության եզրափակիչում:
Այս վարժության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանն ու աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը ամենաբարձր միավորներով դուրս եկան եզրափակիչ:
Համլետ Մանուկյանը վաստակեց 14.433 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.233 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է 10-րդ տեղը։
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում