Ֆլորենցի. Ռոնալդուն կարծում է, որ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է

15:42   13 մայիսի, 2019

«Ռոմայի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում տեղի ունեցած դրվագին, երբ նա բախվել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Բախման ընթացքում Ռոնալդուն ցուցադրել էր մի քանի ժեստ: Նա պահանջել էր լռել մրցակցին եւ ակնարկել Ֆլորենցիի ցածրահասակ լինելու մասին: Իտալացու հասակը 173 սմ է, իսկ Ռոնալդուինը՝ 187 սմ:

«Մենք 2 անգամ գնդակը հանեցինք դաշտից, որպեսզի խաղացողները ստանային բուժօգնության, սակայն նա 2 դեպքում էլ փորձում էր շարունակել խաղը: Առաջին խաղակեսում կարող էինք հակագրոհ անցկացնել, սակայն գնդակն ուղարկեցինք եզրային գծից դուրս, քանի որ այդպես ենք դաստիարակվել:

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» դափնեկիր է եւ կարծում է, որ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է: Ես նույնպես շատ հիմարություններ եմ ասում ու անում դաշտում, սակայն դա մնում է այնտեղ»,- Ֆլորենցիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռոման» տնային հաղթանակ էր տարել 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 79-րդ րոպեին բացել էր Ալեսանդրո Ֆլորենցին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։