20:55 2 օգոստոսի, 2018Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում գոլազուրկ ոչ ոքի խաղաց Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» հետ եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով: Հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:
«Ալաշկերտի» ու «Կլուժի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը կկայանա օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Ռումինիայում:
«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայում հայտնվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում շոտլանդական «Սելթիկին» պարտվելուց հետո:
Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Ալաշկերտ» - «Սուտյեսկա»՝ 0։0
«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարեւիչ, Մլադեն Զելկանովիչ, Գորան Անտոնիչ, Տարոն Ոսկանյան, Օլիվեր Պրազնովկսի, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան (Դանիել Ստոյկովիչ, 66), Արտակ Գրիգորյան, Ջեֆերսոն Ռեիս, Դանիլո Սեկուլիչ, Ուրոշ Նենադովիչ (Էդգար Մանուչարյան, 79):

Լուսանկարները՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.