Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

17:36   2 օգոստոսի, 2018

Հայտնի է Երեւանի «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:

«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարեւիչ, Մլադեն Զելկանովիչ, Գորան Անտոնիչ, Տարոն Ոսկանյան, Օլիվեր Պրազնովկսի, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ջեֆերսոն Ռեիս, Դանիլո Սեկուլիչ, Ուրոշ Նենադովիչ:

«Ալաշկերտ» - «Սուտյեսկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է: Խաղը կսպասարկի բուլղարական մրցավարական բրիգադը՝ Իվայլո Ստոյանովի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» կարող է դառնալ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։