19:45 2 մայիսի, 2018Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ արդեն առաջին մրցափուլում վաստակելով 6 միավոր: Հայ ըմբիշը մրցակցին պարտության մատնեց 7:2 հաշվով՝ առաջին մեդալը բերելով Հայաստանին այս առաջնությունում:
Միակ սփոփիչ գոտեմարտում Կարեն Ասլանյանը 5:3 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլման Մուխտարովին: Նախօրեին Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում սերբ Մատե Նեմեշին 5:0 հաշվով հաղթելուց հետո հաջորդ փուլում 3:6 հաշվով պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին: Քանի որ Ասլանյանին հաղթած Սուրկովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել մայիսի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար:
Մայիսի 2-ի երեկոյան մրցահերթում մեդալների համար գոտեմարտելու են նաեւ աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը, որոնք նախօրեին տարել էին 3-ական հաղթանակ եւ դուրս եկել եզրափակիչ: 97 կգ քաշային Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ, իսկ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կմրցի բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ) մեդալ չէին նվաճել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.