Յուրա Մովսիսյանը կարմիր քարտ ստացավ «Յուրգորդենում» նորամուտի խաղում (տեսանյութ)

18:55   15 ապրիլի, 2018

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ապրիլի 15-ին նորամուտը նշեց շվեդական «Յուրգորդենի» կազմում (տեսանյութ):

Շվեդիայի առաջնության երրորդ տուրում «Յուրգորդենը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց ԱԻԿ-ին, իսկ 30-ամյա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: Ավելացված ժամանակում նա ստացավ կարմիր քարտ: Հայ հարձակվողը դաշտ էր դուրս եկել 19 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Յուրա Մովսիսյանը մեկ խաղակես էր անցկացրել «Յուրգորդենի» երիտասարդական թիմի կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը: Վերջերս նա վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, սակայն հասցրեց վերականգնվել մինչեւ ԱԻԿ-ի դեմ խաղը եւ նշեց նորամուտը «Յուրգորդենի» գլխավոր թիմում:

Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չի հայտավորվել։

Հայ հարձակվողի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.