ԵԱ. Սիմոն Մարտիրոսյանը հաղթեց ռեկորդով

19:14   21 հոկտեմբերի, 2017

Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը: 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը +105 կգ քաշային կարգի երկամարտում հավաքեց 433 կգ (197+236), ինչը 1 կգ-ով գերազանցում է Եվրոպայի երիտասարդական նախորդ ռեկորդը: Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում 236 կգ-ն բարձրացրեց երկրորդ փորձից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Արփինե Դալալյանը նվաճել է հաղթողի կոչումը մինչեւ 20 տարեկանների 90+ կգ քաշային կարգում, իսկ Սամվել Գասպարյանը 23 տարեկանների 105 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի արծաթե մեդալ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։