Ալբանիայում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հոկտեմբերի 21-ին Հայաստանը նվաճեց երկրորդ մեդալը: 23 տարեկանների 105 կգ քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Սամվել Գասպարյանը, որը հավաքեց 374 կգ (167+207): Հաղթողի կոչումը երկամարտի 377 կգ արդյունքով նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Դաթո Խեցուրիանին:
Հիշեցնենք, որ Արփինե Դալալյանը նվաճել է հաղթողի կոչումը մինչեւ 20 տարեկանների 90+ կգ քաշային կարգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում