14:02  ,  21 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Արփինե Դալալյանը՝ ոսկե մեդալակիր

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը նվաճել է հաղթողի կոչումը մինչեւ 20 տարեկանների 90+ կգ քաշային կարգում:

Հայ մարզուհին երկամարտում հավաքել է 228 կգ (97+131): Երկրորդ տեղը գրաված լեհ Մագդալենա Կարոլակին նա գերազանցել է 2 կգ:

Հոկտեմբերի 21-ին մրցահարթակ դուրս կգան նաեւ Սամվել Գասպարյանը (105 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105+ կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (105+ կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում