01:15 22 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 42-րդ տեղը: Վերջին օրը վիճարկված մեդալների 12 հավաքածուներն արդեն գտել են իրենց տերերին:
Ռիո-2016-ին 32 մարզիկով հայտավորված Հայաստանը մրցումային 17 օրերին նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե:
Օգոստոսի 16-ին գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում եւ բավարարվել արծաթե մեդալով: Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը նույն օրը նվաճել էր Հայաստանի չորրորդ մեդալը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն: Օգոստոսի 15-ին էլ 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը:
Մեդալային հաշվարկում հաղթեց ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճեցին 46 ոսկե, 37 արծաթե ու 38 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղը զբաղեցրին բրիտանացիները, որոնք Խաղերն ավարտեցին 27 ոսկե, 23 արծաթե եւ 17 բրոնզե մեդալով: Երրորդ տեղում է Չինաստանը՝ 26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ: Ռուսաստանը 19 ոսկե, 18 արծաթե ու 19 բրոնզե մեդալով չորրորդ տեղում է:
Լավագույն տասնյակում են նաեւ Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Իտալիան ու Ավստրալիան: Ադրբեջանը մեկ ոսկե, 7 արծաթե եւ 10 բրոնզե մեդալով գրավեց 39-րդ տեղը:
Ռիո-2016-ի փակման հանդիսավոր արարողությունը կսկսվի Երեւանի ժամանակով 03:00-ին:
Հիշեցնենք, որ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Հայաստանը մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալով Բելգիայի եւ Ֆինլանդիայի հետ 60-63-րդ տեղերն էր բաժանել մեդալային հաշվարկում:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.