10:33 18 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 17-ին վիճարկված մեդալների 17 հավաքածուներից հետո Հայաստանը մեդալային հաշվարկում պահպանել է 36-րդ տեղը: Հայաստանը մրցումային 12-րդ օրը ներկայացուցիչ չուներ եւ ունի 4 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե:
Մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 30 ոսկե, 32 արծաթե ու 31 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 19 ոսկի, 15 արծաթ, 20 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 14 արծաթե ու 15 բրոնզե մեդալով: Ադրբեջանը 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով 55-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում եւ բավարարվել արծաթե մեդալով իսկ գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճել էր Հայաստանի չորրորդ մեդալը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն: Օգոստոսի 15-ին էլ 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.